Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Մենք ձեր համբալը չենք»

«Մենք ձեր համբալը չենք»
18.09.2013 | 16:55

«Ռուսաստանին շատ չի հուզում Հայաստանի Մաքսային միություն մտնելը, դա, այսպես ասած, թութք է, որովհետև ռուսները նախ կուզեին այդտեղ տեսնել Ուկրաինային, հետո Հայաստանին», -այսօր հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը` հավելելով, որ Հայաստանի համար սկսվելու է «դաժան» փուլ, որը պահանջում է ռուսների հետ ինտենսիվ աշխատանք, ինչին, ըստ պատգամավորի, պատրաստ չէ այսօրվա կառավարությունը: Բագրատյանի կարծիքով, ՄՄ-ում գործող տարիֆներով Հայաստանի տնտեսությունում բացասական գործոնները և անկումը մեծ կլինի, ուստի պետք է ռուսներին համոզել, որ մեզ «անցումային շրջան» տան: Բագրատյանը ոչ ՄՄ, ոչ էլ ԵՄ գնալուն կողմ չէ: «Սերժը ասում էր` գնանք Եվրոպա, Րաֆֆին` ճանաչենք ԼՂՀ-ի անկախությունը եւ գնանք Եվրոպա, լիբերալ Բագրատյանն ասում էր` պետք չէ Մաքսային միությունը, պետք չէ Եվրոպան, ռուսն այստեղ զորք ունի: Ռուսաստանի դուրը չի գալիս դավաճանությունը, ռուսները հազար անգամ ասել են` մենք ձեր համբալը չենք, մենք գանք ձեր սահմանը պահենք, դուք գնաք Եվրոպա տնտեսական հաճույքների»,- հավելեց «լիբերալ» ընդդիմադիր պատգամավորը` հընթացս վստահեցնելով, որ Եվրոպան Հայաստանին չի պատժի, դա նրան ոչ մի օգուտ չի բերի:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2171

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ